01 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը․ Զբիգնև Ռաու

ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուն՝ Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո ճեպազրույցի ժամանակ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, ինչպես նաև ներդնել բոլոր ջանքերը՝ Հարավային Կովկասում խաղաղություն պահպանելու ուղղությամբ», – ասել է Ռաուն։

 ԵԱՀԿ գործող նախագահը կառույցի անունից պատրաստակամություն է հայտնել աջակցել նաև հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացին։

«ԵԱՀԿ-ն պատրաստ է իր ներդրումն ունենալ նաև ադրբեջանա-հայկական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում, քանի որ կազմակերպությունը մեծ փորձ ունի այդ բնագավառում», – ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ