15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալը ժամանակի հարց է

Հունաստանի ֆինանսների նորանշանակ նախարար Վասիլիս Ռապանոսը հրաժարական է տվել` այդ պաշտոնին նշանակվելուց 4 օր եւ հիվանդանոցում մի քանի օրա  անցկացնելուց հետո: Այդ մասին հաղորդում է “Bloomberg” գործակալությունը:

Նա իր հրաժարականով նամակն ուղարկել է վարչապետ Անտոնիս Սամարասին, վերջինս ընդունել է հրաժարականը:

64-ամյա Ռապանոսը ներկայումս ղեկավարում է Հունաստանի ազգային բանկը: Նա մյուս նախարարների հետ երդում չէր տվել հունիսի 21-ին: Նրա երդումը պաշոնապես հետաձգվել էր, մինչեւ որ Եվրախմբի նիստից կվերադառնար ֆինանսների գործող նախագահ Գեորգիոս Զանիասը, ինչը պետք է տեղի ունենար նույն օրը` հունիսի 21-ին:

Դրան խանգարեց Ռապանոսի առողջական վիճակի վատթարացումը: Հունիսի 22-ին նրան հոսպիտալացրեցին գիտակցության կորուստով: Չնայած նախօրեին հայտարարվեց, որ նա արդեն լիովին առողջ է, նախարարը, միեւնույն է, հրաժարական տվեց:

Միաժամանակ նախօրեին կայացած ինտերնետային մամլո ասուլիսին Բլեյզերի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Օլեգ Ուստենկոն հայտարարել է, որ Հունաստանի` Եվրագոտուց դուրս գալը պարզապես ժամանակի խնդիր է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ