Դոլարի գինը նվազում է. ֆինանսիստները չեն շտապում շունչ քաշել
Վերջին մի քանի օրերին փոխարժեքի հետ կապված խուճապը քիչ-քիչ մարում է, բանկերը վերադառնում են իրենց բնականոն աշխատանքին: Օրինակ, ռուսական մասնավոր բանկերը կրկին իջեցրել են տոկոսադրույքները, վերսկսել են վարկերի տրամադրումը, որ դադարեցրել էին վերջին օրերին:
Սակայն մասնագետները այնքան էլ չեն շտապում թեթեւացած շունչ քաշել: Կանխատեսումներ կան, որ դոլարը տոներից հետո կրկին թանկանանալու է, վերջին օրերին նկատվող կայունությունը ժամանակավոր է: Ոմանք նույնիսկ կարծում են, որ ռուբլու կտրուկ անկումը “գիտակցված ակցիա” էր:
Մասնավորապես, երեկ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինը եւ Սերգեյ Օբուխովը դիմել են Կենտրոնական բանկին եւ Գլխավոր դատախազությանը, որպեսզի վերջինները ստուգեն, թե արդյոք ռուբլու անկումը “գիտակցված ակցիա” չէր` ընդդեմ ռուսական տնտեսության:
“Նեոկոն” տնտեսագիտական-վերլուծական կազմակերպության տնօրեն Մ.Խազինն էլ կանխատեսել է, որ մոտակա կես տարվա ընթացքում դոլարի արժեքը զգալիորեն նվազելու միտում ունի, որը ռուս տնտեսագետի մեկնաբանմամբ` կապ ունի դոլարի հետագա կապիտալիզացիայի բարդացումներով: Այս է պատճառը, որ սպասվող դոլարի կարճաժամկետ թանկացումը կհանգեցնի դրա նկատմամբ պահանջարկի նվազման, ինչն էլ իր հերթին կհանգեցնի փոխարժեքի նվազման: