9-ամյա աղջկան ազատել են գերությունից /վիդեո/
Մերձմոսկովյան Նախաբինոյում ոստիկանությունը ազատել է պատանդ պահվող 9-ամյա աղջկան: Երեխային գողացել եւ պատանդ էր պահում Ուզբեկստանի մի քաղաքացի, ով նրանց տուն էր մտել` իրեն փոստատար անվանելով եւ առեւանգել էր աղջկան, հայտնում է LifeNews-ը: Տղամարդը հարվածել էր երեխայի տատիկին, գրկել աղջկան ու դուրս փախել:
Ոստիկաններին հաջողվել է գրոհել բնակարանը, որտեղ տղամարդը պահել է երեխային ու ազատել աղջկան: Գրոհի ընթացքում հանցագործը հրազենային վիրավորում է ստացել, աղջիկը, բարեբախտաբար, անվնաս է: առեւանգողը նրա ձեռքերին ձեռնաշղթա է անցկացրել ու այդպես պահել նրան:
Ավելի ուշ 24-ամյա հանցագործը ոստիկաններին ասել է, որ սկզբում ցանկացել է թալանել բնակարանը, սակայն վախեցել է ոստիկաններից ու աղջկան պատանդ է վերցրել: