24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչո՞ւ ենք եկեղեցում մոմ վառում

Մոմավառության սովորությունը ձգվում է մինչև դարերի խորքը: Աստծո տանը ճրագ կամ մոմ վառելու ավանդությունը գալիս է դեռևս Հին Ուխտի ժամանակներից: Աստված Մովսեսի միջոցով ժողովրդին պատվիրեց, որ ձիթենու զուլալ, անարատ ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի վկայության խորանում (Ելք ԺԷ 20-21): Ասում են, թե մոմավառություն կատարվել է նաև՝ լուսավորելու եկեղեցու ներսը, սակայն մոմավառության սովորությունը և՛ Հին Ուխտում, և՛ Նորում, բացի կիրառական նշանակությունից ուներ և ունի նաև խորհրդաբանական ներքին իմաստ:

Հովհաննեսի Ավետարանում կարդում ենք այն մասին, որ վառվող մոմն առաջին հերթին խորհրդանշում է Քրիստոսին և ապա` քրիստոնյաներին. «Ես եմ աշխարհի լույսը, ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12): Մատթեոսի Ավետարանում էլ Քրիստոս ասում է․ «Դուք եք աշխարհի լույսը… Եվ ճրագը վառելով կաթսայի տակ չեն դնում, այլ աշտանակի վրա, և նա լույս է տալիս բոլոր նրանց, որ տան մեջ են: Թող այդպես փայլի ձեր լույսը մարդկանց առաջ, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը ու փառավորեն ձեր Հորը, որ երկնքում է» (Մատթ. 5:14-16):

Եկեղեցում չկա մի բան, որ իմաստ չունենա, այստեղ ամեն բան ունի իր իմաստը, ուրույն մեկնաբանությունը։ Կարևորը ոչ թե ձևն է, այլ բովանդակությունը, սա անշուշտ, անքննելի է։ Եվ ոչ ոք չի ասում, թե եկեղեցում մոմ վառելը պարտադիր պայման է, ո՛չ։ Այն պետք է բխի մեր հավատքի բովանդակությունից և ոչ թե միայն ձևի կրողը լինի։

Ուստի՝ ամեն անգամ մոմ վառելիս, երբ այս սովորույթը «ձևական» կհամարենք, հիշենք Աստվածորդուն, ով «վառվեց»՝ լուսավորելով ամենքին։ Եվ մեկ անգամ էլ մեզ տանք հարցը՝ արդյո՞ք կան ձևական սովորույթներ, երբ հերթը հասնում է հավատքին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ