31 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

“Facebook” -ը` սպանության պատճառ

Նիդեռլանդների դատարանը որոշում է կայացրել սպանության գործով, որի պատճառ  է դարձել “Facebook” սոցիալական ցանցը, գրում է “De Telegraaf”-ը: 18-ամյա Վեսլին եւ նրա 16-ամյա ընկերուհի Փոլին 2 տարի կանցկացնեն անչափահասների համար նախատեսված գաղութում եւ 3 տարի` հոգեբուժարանում: Այս զույգին մեղավոր են ճանաչել սպանություն հրահրելու մեջ, որն իրագործել է 3-րդ դեռահասը` 15-ամյա Ցյինհուան:

Վինսի մականունով  15 -ամյա Ջոյս Հաուի սպանությունը տեղի է ունեցել նրա տանը` Արնեմ քաղաքում 2012-ի հունվարին: Դատական հետաքննության արդյունքում պարզվել է, որ դրան նախորդել է կոնֆլիկտ, որի համար պատճառ են հանդիսացել Ջոյսի` իր ընկերուհի Փոլիի էջին գրված մեկնաբանությունները: Վերջինս մի քանի ամիս շարունակ մանրամասնորեն քննարկել է սպանությունն իր ընկեր Վեսլիի հետ, ով այդ ժամանակ 17 տարեկան է եղել:

Սպանությունն իրականացրած Ցյինհուան այդ ժամանակ 14 տարեկան է ղել: Նա խոստովանել է, որ այդ քայլին է դիմել Փոլիի ազդեցության տակ լինելով, քանի որ չէր կարող նրան ընդդիմանալ: Նրա մոտ վարքի խանգարում, ինչպես նաեւ հոգեկան շեղումների ախտանիշեր են հայտնաբերել: Դատարանը նրան դատապատել է իր տարիքի համար առավելագույն պատժի` մեկ տարի անչափահասների բանտում եւ եւս 3 տարի` հոգեբուժական կլինիկայում:

Դատախազությունը պահանջել է, որպեսզի Փոլիին եւ Վեսլիին դատեն մեծահասակաների պես, այդ դեպքում նրանց կսպառնար մինչեւ 5 տարվա ազատազրկում: Սակայն դատարանը որոշել է, որ ավելի խելամիտ կինի սահմանել պատիժ անչափահասների չափանիշներով: Հայտնի է, որ Փոլին անհավասարակշիռ հոգեկան աշխարհ ունի, ինչպես նաեւ խնդիրներ ծնողների հետ հարաբերություններում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ