20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հայաստանը պետք է 4 նախապայման կատարի. Թուրքիայի մեջլիսի նախկին փոխնախագահ

Թուրքիայի խորհրդարանի նախկին փոխնախագահ Հասան Քորքմազջանը հայտնել է, թե Թուրքիան որ դեպքում պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի։

Թուրքական Aydinlik–ի փոխանցմամբ՝ Հասան Քորքմազջանը, ով ներկայում Թալեաթ Փաշա միության նախագահն է, շեշտել է, որ Թուրքիան պետք է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորի միայն Հայաստանի կողմից 4 նախապայմանների կատարման դեպքում։

Ըստ Հասան Քորքմազջանի Հայաստանը պետք է կատարի հետեւյալը.

1.            Անմիջապես իրականացնել 2020—ի նոյեմբերի 9–ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները։

2.            Հայաստանը պետք է հարգի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը եւ հայտնի դրա մասին։

3.            Հայաստանը պետք է հրաժարվի «ցեղասպանության պնդումներից» քանի որ հենց ՄԻԵԴ–ում Փերինչեք–Շվեցարիա դատական գործընթացում շեշտեց, որ այն սուտ է։

4.            Պետք է վերջ դնի Թուրքիայի դեմ թշանամանքին եւ  ապամոնտաժի Շիրակի մարզում տեղադրված եւ թուրք ազգին նվաստացնող արձանը (Սողոմոն Թեհլերյանի արձանը–խմբ)

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ