15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Պուտինը` Ուկրաինայի մասին

Պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին` Վլադիմիր Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ ասել է, որ հարցի խաղաղ կարգավորումը կարեւորագույնն է:

Խոսելով ռուս զինվորականների ներկայությունից Դոնբասում` Պուտինն ասել է, որ նրանք, ովքեր ինքնակամ, սրտի թելադրանքով այդ կռիվներին մասնակցում են, իրենց կամքով են դա անում, նրանք դրա համար չեն վճարվում, դա միայն իրենց ցանկությունն է:

“Կարեւոր է, որպեսզի Կիեւի իշխանությունները կատարեն իրենց խոստումները: Համաներում էին խոստացել, ուր այն: Կիեւն իր զորքերը չի հանում այնտեղից, որտեղից պետք է հաներ, այդ թվում` Դոնեցկի օդանավակայանից: Պետք է հասկանալ, որ եթե Ուկրաինան խաղաղություն է ցանկանում, տարածքային ամբողջականություն է ցանկանում, պետք է հարգի առանձին հատվածներում ապրող մարդկանց, նրանց հետ քաղաքական երկխոսություն սկսի”,- ասել է Պուտինը:

Նախագահը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի Դոնբասին հումանիտար աջակցություն ցուցաբերել, հայտնում է ria.ru-ն:


KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ