07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք. Բագրատ Սրբազան

Այսօր հուսահատությունն է ուտում մեզ, սպառում ու մաշում է մեզ և թույլ չի տալիս ճիշտ ճանապարհներ գտնելու: Տավուշի թեմի հաղորդմամբ կիրակնօրյա քարոզում ասել է Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

Բագրատ Սրբազանը նշել է, որ Հայաստանին անընդհատ սպառնում են պատերազմով։

«Այո, պատերազմն ինքնին սարսափելի երևույթ է, որևէ բանական մարդ պատերազմ, նույնիսկ թեթև կռիվ չի ցանկանա, բայց ազգերի գոյությունը՝ մեր գոյությունն, ուզենք կամ չուզենք, ուղղակիորեն կապված է այդպիսի իրավիճակի հետ։

Մենք ամեն ժամն ու վայրկյանը պատրաստ պետք է լինենք, պետք է պատրաստվենք, չվախենանք, եթե խոսում ենք արժեքների ու արժանապատվության մասին։

Այո, պատերազմը կյանքի գին ունի, բայց ի՞նչը կյանքի գին չունի»,- ասել է Գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը։

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ