Ժողովրդավարության գագաթնաժողովին ԱՄՆ-ն հրավիրել է Հայաստանին, իսկ Թուրքիային և Ադրբեջանին՝ ոչ
ԱՄՆ-ում կայանալիք ժողովրդավարության թեմայով գագաթնաժողովին չեն հրավիրվել Թուրքիան և Ադրբեջանը, իսկ Հայաստանը հրավիրված երկրների ցանկում է: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի հանձնախումբը։ Հրավիրվածների ցանկը հրապարակել է Politico-ն։
«Սա կտրուկ, բայց ոչ անակնկալ կշտամբանք է Ադրբեջանի նավթային միապետությանը և Թուրքիայի նեոօսմանական բռնապետությանը», – նշել է Հայ դատի հանձնախումբը:
2021 թվականի դեկտեմբերի 9-10-ը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կհյուրընկալի ժողովրդավարության երկու գագաթնաժողովներից առաջինը, որը կհամախմբի կառավարությունների առաջնորդներին, հասարակական կազմակերպություններին, մասնավոր հատվածին՝ հաստատելու ժողովրդավարության նորացման օրակարգը, համատեղ ջանքերով դիմակայելու այն սպառնալիքներին, որոնց այսօր բախվում է ժողովրդավարությունը: