02 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Ռուս տնտեսագետները լավատես են

Ռուբլու անկումը շարունակվում է, ինչը ծայրահեղ մտահոգությունների առիթ է տալիս ռուսաստանցիներին: Նախօրեին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ռուբլու անկման վրա մի շարք գործոններ են ազդում, սակայն այդուամենայնիվ ռուսաստանցիներին կոչ էր արել խնայողությունները ռուբլիով պահել:

Deutsche Bank-ի գլխավոր տնտեսագետ Յարոսլավ Լիսովոլիկը bg.ru-ի հետ զրույցում ասել է, որ իրենք ակնկալիքներ ունեն, որ նավթի գինը հաջորդ տարվա մեջ կվերականգնվի, հետեւաբար` ռուբլին եւս կկայունանա:

“Ռուբլու ցածր լինելու պարագայում կարող է բյուջետային դեֆիցիտ լինել: Դա կարող է որոշակի բացասական ազդեցություն ունենալ երկրի տնտեսության վրա հաջորդ տարի, սակայն լուրջ խնդիրների առաջ չի հանգեցնի”,- ասել է նա:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ