Ֆրանսիական խորհրդարանին կներկայացվի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ
Ֆրանսիացի պատգամավոր Վալերի Բուայեն, ով վերընտրվել է հունիսի 17-ին կայացած Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքում, Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծ կներկայացնի խորհրդարանի հաստատմանը, հաղորդում է “Ջիհանը”:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախորդ օրինագծի հեղինակը եւս Վալերի Բուայեն էր: Նա խոստացել էր, որ վերընտրվելու դեպքում խորհրդարան կներկայացնի մի նոր բանաձեւ, որում հաշվի կառնվեն Սահմանադրության բոլոր պահանջները:
Ֆրանսուհին նշել է, որ մինչ օրս սպառնալիքներ եւ վիրավորանքներ է ստանում թուրքերից: Թուրքական կառավարության որդեգրած անհանդուրժող եւ հակաժողովրդական քաղաքականությունը նա անվանել է “անպատասխանատվություն”: