Բժիշկները հեռացրել են չծնված երեխայի քաղցկեղային ուռուցքը
Ամերիկյան Ֆլորիդա նահանգի “Jackson Memorial Hospital” հիվանդանոցի վիրաբույժներին հաջողվել է բարդագույն վիրահատություն կատարել: Նրանք կարողացել են հեռացնել դեռեւս չծնված երեխայի բերանի մոտ առաջացած քաղցկեղային ուռուցքը:
Բժիշկները կարծում են, որ այդ գործընթացը եզակի է, քանի որ ուռուցքը հայտնաբերվել է հղիության 17-րդ շաբաթում: Այդ ժամանակ ապագա մայրիկ Թեմմի Գոնսալեսին հայտնել են, որ պտուղի մոտ հայտնաբերվել է քաղցկեղի շատ հազվագյուտ տեսակ` բերանային տերատոմա: Նման ախտանիշ գրանցվում է 20 տարին մեկ անգամ: Երեխան գրեթե ոչ մի հնարավորություն չի ունեցել ապրելու: Սակայն վիրահատությունը հաջող է անցել:
Հղի կնոջը տեղային անզգայացում է արվել: Մեկ ժամվա ընթացքում հաջողվել է լազերի միջոցով հեռացնել ուռուցքը: