Ռուսները լավատեսորեն են տրամադրված
Ռուսական ռուբլու անկումը շարունակվում է, եւ չնայած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին Դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում փորձեզ հանգստացնել բոլորին` նշելով, որ բարդ իրավիճակից դուրս գալու ելքեր կան, այդուամենայնիվ մասնագետները ծանր շրջան են կանխատեսում Ռուսաստանի համար:
Bg.ru-ն այս թեմայով զրուցել է America Merrill Lynch բանկի գլխավոր տնտեսագետ Վլադիմիր Օսակովսկու հետ:
Վերջինը նշել է, որ ռիսկեր կան, որ նավթի գինն էլ ավլեի կիջնի առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:
“Բայց կարծում եմ` դա երկար չի տեւի: Չեմ ուզում կոնկրետ թվեր նշել, քանի որ մոտ ապագայում դրանք կարող են փոխվել”,- ասել է նա:
Անդրադառնալով ռուբլո անկմանը` տնտնեսագետը կարծիք է հայտնել, որ հաջորդ տարվա գարնանը իրավիճակը կշտկվի: Նա նշել է, որ Ռուսաստանը դժվար թե ստիպված լինի սկսել ծախսերը կրճատել:
“Մեր կանխատեսմամբ` մյուս տարի 1.5 տոկոս ֆինանսական անկում կգրանցվի: Սակայն չեմ կարծում, որ ստիպված կլինեն աշխատավարձեր կրճատել, ծայրահեղ վիճակի չի հասնի”: