14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Պաղեստինի պետականությունը

Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է Պաղեստինի անկախությունը ճանաչող խորհրդանշական նախագիծը, հաղորդում է “Արմենպրես”-ը` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:

Պաղեստինի անկախությունը ճանաչող օրինագծին կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի 339, դեմ՝ 151 պատգամավոր: Քվեարկությունը պարտադիր իրավական ուժ չունի: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը, ով կողմ է եղել նախագծին, նշել է, որ քվեարկությունն ազդանշան է Իսրայելին ու Պաղեստինին’ վերադառնալու բանակցային սեղանին: Հայտնի է, որ նման խորհրդանշական քվեարկություններ են անցկացրել նաև Բրիտանիայի և Իսպանիայի խորհրդարանները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ