17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Էս ո՞ւմ տակ եք պառկում…՛՛

Պատմաբան Վահե Լոռենցը, ադրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Աթաթուրքի դամբարանում գրառմանը, սոցցանցի հանրագրում գրել է.

“Դե թող հանրապետական որեւէ պաշտոնյա` նախագահից մինչեւ ամենավերջին ՀՀԿ-ական մանկլավիկը նման ժեստ անի ասենք, Ուկրաինային… անմիջապես բմբուլները քամուն կտան… էս ու՞մ տակ եք պառկում … նամուս ու պատիվ ունեցեք …”:

Թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Պուտինը Աթաթուրքի դամբարանում գտնվող հուշատետրում գրառում է արել` նշելով, որ Ռուսաստանը խորը հարգանք է տածում Թուրքիայի հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։

“Արժեքավոր ենք համարում Թուրքիայի առաջին նախագահի ներդրումը մեր երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։ Իմ հարգանքը թուրք ժողովրդին…”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ