08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մուբարաքն արդարացվել է. Կահիրեում անկարգություններ ու բախումներ են /վիդեո/

Կահիրեի դատարանն օրերս արդարացրել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքին, ով մեղադրվում էր 2011-ին անկարգություններ կազմակերպելու եւ ցուցարարների մահվան մեջ, հայտնում է Газета.Ru-ն:

Դատարանը Մուբարաքին արդարացրել է նաեւ կաշառակերության մեղադրանքից: Դատավորները նախկին նախագահին բոլոր մեղադրանքների մասերով արդարացրել են:

Մուբարաքի արդարացումը դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել, Կահիրեում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց` բողոքելով դատարանի որոշման դեմ: Ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 2 հոգի մահացել է, կան բազմաթիվ վիրավորներ: Ոստիկանները ցուցարարների դեմ արցունքաբեր գազ են կիրառել: Ցուցարարները, սակայն, չեն հեռացել, նրանք շարունակում են բողոքի իրենց ակցիան:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ