21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Չինացի առաջին կին տիեզերագնացը վերադարձել է Երկիր /վիդեո/

Չինացի առաջին կին տիեզերագնաց Լյու Յանը եւ նրա 2 գործընկերները բարեհաջող վերադարձել են Երկիր` իրենց “Շենչժոու-9” տիեզերանավով, որի անունը թարգմանաբար նշանակում է “Կախարդական նավակ”: Չինաստանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ տիեզերագնացներն իրենց լավ են զգում եւ թռիչքը բարեհաջող է ավարտվել:

Տիեզերանավը տիեզերք էր մեկնել հունիսի 16-ին: Անձնակազմը տիեզերքում բազմաթիվ փորձեր է կատարել, սակայն Չինաստանի գլխավոր խնդիրը 2 տիեզերական մարմինների` “Շենչժոու-9” եւ “Տյանգուն-1” մոդուլի  հանդիպումն է եղել` պատմության մեջ առաջին անգամ:

Անձնակազմի անդամ, չինացի առաջին կին տիեզերագնաց 33-ամյա Լյու Յանը չինական ռազմաօդային ուժերի մայոր է:

http://youtu.be/ulgEmdVjmbc

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ