27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բռնաբարության եւ կավատության մեջ մեղադրվող Դոմինիկ Ստրոս-Կանը` կրկին սկանդալի կենտրոնում

ԱՄՀ-ի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի կինը` Աննա Սինքլերը, վդռնել է նրան տնից, գրում է ֆրանսիական “Closer” ֆրանսիական  պարբերականը, ըստ որի ամուսինները բաժանվել են մոտ մեկ ամիս առաջ, եւ հենց կինն է պահանջել նրան հեռանալ Փարիզում գտնվող իրենց համատեղ բնակարանից: Այժմ Ստրոս-Կանը բնակվում է մայրաքաղաքում գտնվող մեկ այլ բնակարնում:

Հայտնի հեռուստալրագրող Աննան եւ նախկին ֆինսանսիստ Դոմինիկը նախորդ տարի են նշել համատեղ կյանքի 21-ամյակը: Աննան ամուսնուն սիրահարվել էր նրանից հարցազրույց վերցնելու ժամանակ: 1997-ին նա դուրս եկավ հեռուստատեսությունից, որպեսզի խուսափի “շահերի հակամարտությունից”, քանի որ այդ  ժամանակ Ստրոս-Կանը Ֆրանսիայի ֆինանսների նախարարն էր: 2012-ին Աննան դարձավ ամերիկյան հայտնի “Huffington Post”-ի ֆրանսիական ինտերնետային տարբերակի գլխավոր խմբագիրը:

Ստրոս-Կանը հայտնվեց սկանդալի կենտրոնում 2011-ին: Նրան մեղադրում են հյուրանոցի աշխատակցուհուն բռանաբարելու մեջ: 2012-ից նա մեղադրվում է նաեւ կավատության եւ հանցավոր խումբ ստեղծելու մեջ: Ֆինանսիստը ստիպված եղավ թողնել ԱՄՀ-ի ղեկավարի պաշտոնը, քանի որ նրան ձերբակալեցին, իսկ հետագա իրադարձությունները վերջ դրեցին նրա քաղաքական կարիերային: Ստրոս-Կանը մտադիր էր նույնիսկ առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում սոցիալիստների կողմից: Չնայած բոլոր սկանդալներին, մինչ վերջերս կինը մշտապես աջակցում էր նրան:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ