39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի համար

ԱՄՆ-ի Քլիվլենդի դատարանն ազատ է արձակել 57-ամյա Ռիկի Ջեքսոնին, ով 39 տարի բանտում է անցկացրել ուրիշի գործած մեղքի պատճառով: Տղամարդը ցմահ դատապարտման եր ենթարկվել, սակայն այժմ դատարանի դահլիճից ազատ է արձակվել, գրում է Интерфакс-ը:
Ջեքսոնին դատապարտել էին 1975 թվականին, երբ նա դեռ 18 տարեկան էր, նրան մեղադրել էին սպանության համար 12 տարեկան վկայի ցուցմունքի հիման վրա, ով այժմ խոստովանել է, որ տուրք տալով ոստիկանությանը` ստել է դատարանում:
Դատարանի դահլիճից դուրս գալով` Ջեքսոնն ասել է, որ պատրաստ է ներել վկային, ում պատճառով նա շուրջ 40 տարի բանտում է անցկացրել:
“Այժմ նա մեծ մարդ է, իսկ այն ժամանակ ընդամենը 12 տարեկան երեխա էր”,- ասել է նա:
Ջեքսոնն ու երկու այլ տղամարդիկ դատապարտվել էին բիզնեսմենի սպանության համար, սակայն այժմ պարզվել է, որ նրանք երեքն էլ անմեղ են: