30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշակերտուհուն դաժանաբար սպանել է նրա ընկերը /ֆոտո/

Չելյաբինսկում օրեր առաջ անհետ կորած ապա սպանված հայտնաբերված 17-ամյա Լենա Պատրուշեւայի մարդասպանը հայտնաբերվել է: Պարզվել է, որ աշակերտուհուն սպանել է նրա սիրած տղան՝ 19-ամյա Կիրիլ Պլանկովը, հայտնում է Российская Газета-ն:  

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ նոյեմբերի 7-ին անհետացել է 17-ամյա Լենա Պատրուշեւան: Այդ օրն աղջիկը, սիրած տղայի ուղեկցությամբ, գնացել էր ընկերուհու ծննդյան արարողությանն ու անհետացել: Նրա ընկերը ոստիկաններին ասել էր, որ ծնունդից հետո Լենայի հետ հասարակական տրանսպորտով վերադարձել է, Լենան իջել է իր կանգառում, իսկ ինքը շարունակել է ճանապարհը: Օրեր անց տղան սոցիալական կայքով Լենային սիրո խոստովանություն էր արել ու խնդրել վերադառնալ տուն:

Սակայն ոստիկանները չեն հավատացել տղային, նրան այնքան են հարցաքննել, մինչեւ խոստովանել է, որ ինքն է սպանել Լենային եւ ոստիկաններին ցույց է տվել նրա դիակի տեղը:

Դիակին բազմաթիվ հարվածների հետքեր են եղել, պարզվել է, որ աղջկան խեղդամահ են արել: Կիրիլն ասել է, որ չէր ցանկանում սպանել ընկերուհուն, պարզապես ուզում էր դաս տալ նրան, քանի որ Լենան իրեն դավաճանել էր այլ տղայի հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ