Գրոհայինները գլխատել են 26-ամյա ամերիկացուն /ֆոտո, վիդեո/
“Իսլամական հանրապետություն” ահաբեկչական գրոհայինները հերթական գերուն են գլխատել, այս անգամ զոհը ամերիկացի 26-ամյա Փիթեր Կեսինգն է, հայտնում է Интефакс-ը:
Կեսինգը արդեն երրորդ ամերիկացին է, ում մահապատժի են ենթարկում գրոհայինները: Հայտնի է, որ Կեսինգը զինծառայող էր, ով Լիբիա էր գնացել` հումանիտար օգնություն հասցնելու եւ 2013-ին գերի էր ընկել:
Սպիտակ տունն արդեն հայտարարություն է տարածել` Կեսինգի գլխատման հետ կապված, այն անվանելով “անմեղ ամերիկացու գազանաբար սպանություն”:
Ամերիկացուց բացի, ԻՊ գրոհայինները մահապատժի են ենթարկել սիրիացի 15 զինվորականների: Իսլամիստները հայտարարել են, որ դրանոց իրենք զգուշացում են կատարում Ամերիկայի ղեկավարությանը: