07 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պուտինի վերաբերմունքը Չինաստանի առաջին տիկնոջ հանդեպ բուռն քննաարկումների առիթ է դարձել /ֆոտո, վիդեո/

Օրերս համաշխարհային մամուլում ամենաքննարկվող թեման դարձել է Ասիա- խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի արարքը: Մինչ Չինաստանի նախագահ սի Ցզինպինը զրուցում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, Պուտինը, տեսնելով, որ Չինաստանի առաջին տիկինը մրցում է, նրա ուսերին է գցել իր թիկնոցը, հայտնում է CNN-ը:

Ի պատասխան՝ առաջին տիկինը ժպտացել էշնորհակալություն հայտնել Պուտինին եւ վայրկյաններ անց նրա թիկնոցը թվել անվտանգության աշխատակցին, վերջինն էլ առաջին տիկնոջը նրա տաք վերարկուն է տվել:

Ըստ որոշ աղբյուրների`տիկինն այդպես է վարվել`տեսնելով Չինաստանի նախագահի հայացքը, ով այդ պահին զրուցելիս է եղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Իսկ ըստ այլ ենթադրությունների`տիկինն ուղղակի հանել է այն, քանի որ շագանակագույն ծածկոցն այնքան էլ չէր սազում իր կապույտ կոստյումին:

Միջազգային լրատվամիջոցները տարբեր կերպ են մենակաբանել Պուտինի արարքը, ոմանք գրել են, որ դա ջենթլմենական քայլ էր, ոմանք էլ նշել են, որ մինչ Չինաստանի նախագահի ուշադրությունը շեղված է եղե, Պուտինը սիրախաղ է փորձել անել նրա կնոջ հետ:   

ԶԼՄ-ները նշում են, որ եվրոպացիների տեսանկյունից՝ Պուտինի արարքը գեղեցիկ քայլ է, սակայն չինացիների համար դա անընդունելի է, նրանք նման շփում չեն ընդունում:

Չինական ԶԼմ-ներում քննարկվում է`արդյոք Պուտինի քայլը ռուս-չինական հարաբերություններին է ուղղված եղել, թե ուղղակի կանանց նկատմամբ իր վերաբերմունքն է ցանկացել արտահայտել:

ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի արարքը, հաղորդում է Газета.Ru–ն:

՛՛Ավանդույթ է, թե չէ, կին է, թե չէ, ցուրտ է բոլորի համար: Այն, որ նա տվել է իր ծածկոցը, նորմալ արարք է, որը, հավանաբար, բոլորը կանեին: Մնացյալ ամեն ինչ բամբասանք է, անօգուտ ու աբսուրդ քննարկումներ՛՛, – ասել է նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ