Բանկոմատը հարյուրանոցների փոխարեն 5 հազարանոցներ է տվել

Կեմերովոյում տեխնիկական անսարքության հետեւանքով բանկոմատը հարյուր ռուբլիանոցների փոխարեն սկսել է 5 000 ռուբլիանոցներ “շռայլել”: Կինը ցանկացել է 400 ռուբլի հանել, փոխարենը 20 000 ռուբլի է ստացել: Նա կրկին 100 ռուբլի է փորձել հանել եւ այս անգամ էլ 5 000 ռուբլիանոց է ստացել:
Այս տարբերակով կինը 103 հազար ռուբլի է բանկոմատից հանել:
Բանկը, սակայն, հետաքննություն է արել եւ պարզել, թե ով է թալանել իրենց: Կնոջ նկատմամբ քրեական գործ է հարուցվել: