13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մոսկվացիները տհաճ հոտի պատճառով չեն կարողանում դուրս գալ /վիդեո/

Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կենտրոնում եւ հարավ-արեւմտյան հատվածում տհաճ եւ անդուր հոտ է տարածված եղել, ինչի հետեւանքով մարդիկ անգամ չեն կարողացել փողոց դուրս գալ: Այսօր ամբողջ օրը Մոսկվայում տարածվել է ջրածնի սուլֆիդի հոտը, հաղորդում է Интерфакс-ը: Ընդ որում, այս հոտը տարաքծված է եղել նաեւ Պետդումայի շենքում:

Հարկ է նշել, որ այս գազն առաջանում է սպիտակուցների քայքայման հետեւանքով: Այն բավական տհաճ է եւ թունավոր: Ժողովուրդը շարունակում է բողոքել հոտից, բայց առայժմ գազի արտանետման աղբյուրը չի հայտնաբերվել: Առողջապահության նախարարությունը կոչ է արել մոսկվացիներին հնարավորինս քիչ դուրս գալ փողոց, մինչ հոտի պատճառը հայտնաբերեն եւ այն մեկուսացնեն:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ