23 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուկրաինայում փաբ են պայթեցրել. կան բազմաթիվ վիրավորներ /վիդեո/

Նախօրեին երեկոյան ուկրաինական Խարկով քաղաքում պայթեցրել են ՛՛Ստենա՛՛ ռոք-թաբը, որը գտնվում է քաղաքի կենտրոնում: Նախնական տվյալներով՝ պայթյունի արդյունքում զոհեր չկան, 11 հոգի վիրավորվել է, հայտնում է УНИАН-ը:

Շտապ օգնությունը 8 հոգու հիվանդանոց է տեղափոխել, որոնցից 2-ը գտնվում են ծանր վիճակում:

՛՛Ստենա՛՛ թաբը հայտնի է իր հայրենասիրական ուղղվածությամբ, այստեղ հիմնականում հավաքվում են ուկրաինացի զինվորականները:  

Փաբի տնօրեն Միխայիլ Օզերովը հայտնել է, որ իր կարծիքով՝ պայթյունը քաղաքական բնույթ ունի: Նա ասել է, որ հանցագործը ռումբը թողել է փաբի մուտքի մոտ ու հեռացել: Տնօրենը նշել է, որ ներկաներն ուշադրություն են դարձրել, թե ինչպես է մի տղամարդ արագ լքում փաբը, ինչից րոպեներ անց պայթյուն է տեղի ունեցել:

Ոստիկանությունն այժմ աշխատում է դեպքի վայրում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ