21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Հարության Ավետիս» կանթեղներով երթ

Ապրիլի 3-ին` ժամը 20:00-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով կանթեղներով երթը, որը նախաձեռնել են Արարատյան Հայրապետական թեմի երիտասարդաց միությունների անդամները թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ: «Հարության Ավետիս» կանթեղներով երթն անց է կացվում արդեն 7-րդ տարին:

Երթի մասնակիցները Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո կստանան Նավասարդ Սրբազանի օրհնությունն ու Սուրբ Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մ. Մաշտոցի պողոտայով և Ամիրյան փողոցով կքայլեն դեպի Հանրապետության հրապարակ: Թեմի երիտասարդական միությունների հոգևոր համակարգող Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանի գլխավորությամբ մասնակիցները քարե ­գորգի վրա խաչ կկազմեն՝ ի նշան Քրիստոսի Հրաշափառ Հարության:

Երթին կարող են միանալ բոլոր ցանկացողները:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ