14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բրիտանական թագուհին վերջին մեկ տարվա ընթացքում “թանկացել” է 200 հազար ֆունտով

Բրիտանական թագավորական ընտանիքի կարողությունն ավելացել է 200 հազար ֆունտ ստեռլինգով վերջին ֆինանսական տարվա ընթացքում` ըստ թագավորական ֆինանսների Բուքինհեմյան պալատի ամենամյա զեկույցի, հաղորդում է “BBC News”-ը:

Թագավորական ընտանիքի կարիքների համար հարկատուները ծախսել են 32,3 մլն ֆունտ ստեռլինգ 2010/11 ֆինանսական տարվա ընթացքում, ինչը վկայում է միապետների ծախսերի` 0,6 տոկոսով ավելանալու մասին: Թագավորական ընտանիքի անդամների` ճամփորդությունների վրա ծախսերն ավելացել են 100 հազար ֆունտով: Իսկ թագուհի Եղիսաբեթ 2-րդի եւ նրա հարազատների կարողությունը 11,9 մլն -ից 12,2 մլն ֆունտ ստեռլինգի;

Բուքինհեմյան պալատը միաժամանակ հայտնում է, որ  իրական փողային հարաբերակցությամբ թագավորական ընտանիքի ծախսերը կրճատվել են 26 տոկոսով` համեմատած 3 տարի առաջ ծախսած 36,5 մլն ֆունտի հետ: Այդ կերպ թագուհին կարողացել է նույնիսկ  գերազանցել միապետությունը պահելու համար նախատեսված ծախսերի կրճատման ծրագիրը 25 տոկոսով 4 տարվա ընթացքում: Ծրագիրը մշակվել էր 3 տարի առաջ:

250 տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան առաջին անգամ բարեփոխումներ է կատարում միապետի ծախսերը վճարելու համակարգում` բյուջեի ճեղքվածքի  կրճատումների դեմ պայքարելու շրջանակներում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ