15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Նախագահը շտապ հոսպիտալացվել է

Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսը բարձր ջերմությամբ շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Այդ մասին հայտնել են նախագահի աշխատակազմից, տեղեկացնում է  РИА Новости-ն:

Ինչպես պարզվել է, նախագահի ջերմությունը պայմանավորված է եղել ինֆեկցիայով:

Նշենք, որ Ֆերնանդեսը վերջին տարիներին հաճախ է հայտնվում հիվանդանոցում: Տարիներ առաջ նա վահանաձեւ գեղձի վիրահատություն է տարել, մեկ տարի առաջ նրա գանգուղեղից հեմատոմա են հեռացրել, այս ամռանն էլ նախագահը ֆարինգիտի պատճառով երկարատեւ բուժում ստացավ եւ ստիպված էր մի շարք պաշտոնական հանդիպումններ հետաձգել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ