iPhone 6-ի հերթում սեռական ոտնձգություն է տեղի ունեցել

Իսրայելի Դիզենգորֆի առեւտրի կենտրոնում iPhone 6 գնելու համար հսկայական հերթ է գոյացել, որի ընթացքում 17-ամյա աղջկա նկատմամբ սեռական ոտնձգություն են կատարել: Աղջիկը դիմել է առեւտրի կենտրոնի անվտանգության աշխատակիցներին եւ ասել, որ երբ հերթում կանգնած էր, նրան իր սեռական օրգաններով սեղմվել է մի երիտասրադ եւ ասել, որ եթե աղջիկն իր հետ սեռահարաբերություն ունենա, տղան նրան iPhone 6 կնվիրի:
Անվտանգության աշխատակիցները բռնել են երիտասարդին, ով փորձել է փախչել: Վերջինը նոր-նոր iPhone 6 էր ձեռք բերել, ի դեպ, բավական բարձր գնով: