Ինչն էր Վնուկովոյի ավիավթարի պատճառը. նոր վարկածներ են ի հայտ եկել /ֆոտոշարք/
Մոսկվայի ՛՛Վնուկովո՛՛ օդանավակայանում տեղի ունեցած ավիավթարի պատճառի նոր վարկածներ են ի հայտ եկել: Հիշեցնենք, որ նախորդ գիշեր այստեղ վթարի էր ենթարվել Փարիզ մեկնող մասնավոր ինքնաթիռը, ինչի արդյունքում 4 հոգի էին մահացել, այդ թվում՝ ֆրանսիական հայտնի Total նավթային ընկերության ղեկավար Կրիստոֆ դե Մարժերին: Ինքնաթիռը օդ բարձրանալու պահին հարվածել էր ձյուն մաքրող մեքենային, կորցրել արագությունը, փորձել նստել եւ այրվել էր:
Վթարի պատճառի նախնական վարկածներից մեկն այն էր, որ ձյուն մաքրող մեքենայի վարորդը խմած է եղել: Այժմ շրջանառվում է նաեւ այն վարկածը, որ վատ տեսանելիության հետեւանքով ձյուն մաքրող մեքենայի վարորդը առաջին գծից երկրորդ գիծ է տեղափոխվել, որով պետք է թռչեր ինքնաթիռը եւ որտեղ մեքենայի մուտքն արգելված էր:
Այժմ ռուսական զլմ-ներում լուրեր են տարածվել, որ այդ օրը պրակտիկանտ-դիսպետչեր է աշխատելիս եղել, ինչն էլ վթարի է հանգեցրել, հաղորդում է РИА “Новости-ն: Այս լուրը, սակայն, օդանավակայանի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն մեկնաբանել:
Համացանցում են հայտնվել նաեւ վթարի վայրից ականատեսների արած լուսանկարները: