05 Հուլիսի, Saturday, 2025
KFC

Սկանդալ Ուկրաինայում. մաքսայինի աշխատակիցը դստեր համար VIP հարսանիք է կազմակերպել /ֆոտո, վիդեո/

Լվովում բուռն քննարկումների ու սկանդալի առիթ է դարձել տեղի մաքսայինի աշխատակցի դստեր հարսանիքը: Իվան Բոկալոն թեկնածությունն առաջադրել է իբրեւ Ռադայի պատգամավոր:

Բոկալոյի դստեր հարսանիքին միլիոնավոր վարդեր, ուղղաթիռ ու ՛՛Մայբախ՛՛ է եղել: Նորապսակները արարողության վայր են ժամանել ուղղաթիռով, նրանց հարսանիքը զարդարել են միլիոնավոր վարդերով: Հարսանիքը Լվովի ամենաթանկարժեք հյուրանոցներից մեկում է եղել, գրում է TCH.ua-ն:

VIP-հարսանիքին երգելիս են եղել Ուկրաինայի ամենահայտնի երգիչները, հյուրերից յուրաքանչյուրն էլ նվեր է ստացել՝ տորթ եւ շամպայն:

Շքեղ հարսանիքի լուսանկարներն ու տեսանյութը հայտնվել է համացանցում, ինչն էլ բուռն մեկնաբանությունների առիթ է տվել: Մասնագետները նշել են, որ հարսանիքի վրա տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ