12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ավտոմեքենան դարձել է կենդանաբանական այգու բնակիչ

Լիպեցկ քաղաքի կենդանաբանական այգում արտասովոր “բնակիչ”  է հայտնվել` ավտոմեքենա, որին տեղադրել են վանդակի մեջ: Թե որքան ժամանակ մեքենան կմնա վանդակի մեջ, հայտնի չէ:

“Իրականում դա սովորական ավտոմեքենա է, իսկ կենդանաբանական այգու վանդակում այն հայտնվել է ավտոճանապարհային երթեւեկության անվտանգությունը բարձրացնելու միջազգային ծրագրի շրջանակներում”,-հայտնել է կենդանաբանական այգու  ղեկավարության ներկայացուցիչը:

Նախագծի հեղինակները պարզաբանել են, որ մեքենան վանդակի մեջ կոչված է գրավելու բոլոր ավտոսիրողների ուշադրությունը, այսինքն` նայելով նրան` նրանք պետք է հիշեն ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին:

“Ճանապարհային երթեւեկության անվտանգությունը 10 երկրներում” ծրագիրն իրականացվում է առողջապահության համաշխարհային կազմակերպության աջակցությամբ: Լիպեցկում այն մեկնարկել է 2010-ին եւ այս ընթացքում արագության հետ կապված խախտումները տարածաշրջանում նվազել են 20 տոկոսով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ