28 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների վեհաժողովը

Քիչ առաջ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում մեկնարկել է ԱՊՀ երկրների վեհաժողովը, որին մասնակցում են երկրի ղեկավարները, հաղորդում է РИА Новости-ն:

Ինչպես եւ ակնկալվում էր, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Մինսկ չի ժամանել, նրա փոխարեն երկիրը ներկայացնում է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Էժելը:

Նշենք նաեւ, որ վեհաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

Վեհաժողովի ավարտից հետո տեղի կունենա Եվրասիական տնտեսական միության ֆորմատով հանդիպում: Ակնկալվում է, որ Մինսկում կստորագրվի Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պայմանագիրը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ