Փոխհրաձգություն ակումբում. 11-ամյա երեխա է մահացել

Մայամիի The Spot գիշերային ակումբում փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի արդյունքում 15 հոգի է մահացել, այդ թվում` 11-ամյա մի երեխա, տեղեկացնում է CBS-ը:
Փոխհրաձգությունը սկսվել է այն պահին, երբ ակումբը լի է եղել մարդկանցով: Վերջինների շրջանում անհանգստություններ են սկսվել, ոմանց հաջողվել է դուրս փախչել:
Ընդհանուր առմամբ մոտ 100 կրակոց է հնչել` տարբեր ատրճանակներից: Վիրավորված 11-ամյա երեխային ծայրահեղ ծանր տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ավելի ուշ նա մահացել է: Մնացած վիրավորները, որոնք հիմնականում մինչեւ 25 տարեկան երիտասարդներ են, կայուն վիճակում են:
Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել, նրանք չեն կարողանում հասկանալ, սակայն, թե ինչ էին անում երեխաները այդ ժամին գիշերային ակումբում: