“Ֆեյսբուքի” համար իսլամիստները մահապատժի են ենթարկել ակտիվիստուհուն /ֆոտո/

“Իսլամական պետություն” ահաբեկչական խմբավորման անդամները Մոսուլ քաղաքում մահապատժի են ենթարկել իրավապաշտպան Սամիրա Սալեհ Նուեյմիին, ով մեղադրվում էր դավանափոխության մեջ, հայտնում է “Газета.ру-ն:
Ակտիվիտիստուհին առևանգնվել էր իր տան մոտից սեպտեմբերի 17-ին այն բանից հետո, երբ Facebook սոցիալական ցանցում քննադատել էր իսլամիստների գործողությունները, որոնք մի քանի մզկիթ են ավերել քաղաքում: Նուեյմին դատապարտվել էր ինքնակոչ շարիթական դատարանի կողմից, ինչից հետո 5 օր շարունակ կտտանքների է ենթարկվել, այնուհետև հրապարակային մահապատժի ենթարկվել: