Բռնաբարել ու սպանել են. երիտասարդ կանանց դիեր Դոնբասի ուժայինների ճամբարում /վիդեո/
Դոնբասի ինքնապաշտապանական ուժերի ներկայացուցիչները պնդում են, որ Ուկրաինայի ուժայինները տանջել ու ծաղրել են խաղաղ բնակիչներին: Մասնավորապես, ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները ցնցվել են` ուժայինների ճամբարում երիտասարդ կանանց մարմիններ են հայտնաբերել:
Դոնբասի ներկայացուցիչները զինամթերք են փնտրել, երբ հայտնաբերել են դիերը: Նրանք կարծում են, որ ուկրաինացի ուժայինները ծաղրել ու տանջամահ են արել խաղաղ բնակիչներին:
Դոնբասի շրջանի գյուղերի բնակիչներն էլ ասել են, որ երբ ուժայիններն այդտեղ ճամբար են ունեցել, գյուղերից պարբերաբար բնակիչներ են անհետացել՝ հիմնականում երիտասարդ աղջիկներ: Դոնբասցիները վստահ են, որ ուկրաինացի զինվորները բռնաբարել ու սպանել են աղջիկներին իրենց ճամբարում: