22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Օլիմպիադան ստիպել է լոնդոնցիներին դատարան դիմել /վիդեո/

Լոնդոնի բարձրահարկ շենքերից մեկի բնակիչները Գերագույն դատարանին են դիմել` բողոքելով կառավարության որոշման դեմ, ըստ որի Օլիմպիադայի ընթացքում իրենց շենքի տանիքին կտեղադրվեն զենիթա-հրթիռային “Rapier-2000” համակարգեր: Բնակիչների կարծիքով` շենքի տանիքին զենքի առկայությունը մեծացնում է ահաբեկչական սպառնալիքը:

Լոնդոնցիները նաեւ մեղադրում են պաշտպանության նախարարին, քանի որ վերջինս խախտել է Մարդու իրավունքների հարցերով Եվրոպական կոնվենցիան, որը երաշխավորում է մարդու` անձնական կյանքի եւ բնակավայրի անձեռնմխելիության իրավունքը:

Մինչ լոնդոնցիները դատական քաշքշուկների մեջ են, Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը Վինձորի թագավորական կալվածքում դիմավորել է օլիմպիական կրակը, որն այս փուլում պատիվ է ունեցել տանելու 74-ամյա Ջինա Մաքգրեգորը` ողջ ճանապարհն անցնելով հորդառատ անձրեւի տակ: Վինձորում կրկին վառվել է ջահը, որը հաջորդ փուլում կշարունակի տանել 12-ամյա Ֆիլ Ուելսը:

Եղիսաբեթ 2-րդն իր թագավորման 60 տարիների ընթացքում առաջին անգամ սեփական աչքերով է տեսել օլիմպիական կրակը, թագուհուն առաջին հերթին հետաքրքրել է տեխնիկական մասը` ինչպես են կրակը տեղափոխում լամպի մեջ:

Կրակը Լոնդոն կհասնի հուլիսի 26-ին: Այն կավարտի իր ուղին Լոնդոնի արեւելքում կայանալիք Օլիմպիադայի բացման արարողությունից մեկ օր հետո:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ