11 Մայիսի, Կիրակի, 2025
KFC

Ավստրալիայում ականատես են եղել արեւի խավարմանը /վիդեո/

Այս տարվա արեւի վերջին խավարումը տեղի է ունեցել նոյեմբերի 14-ի առավոտյան: Արեւածագին Ավստրալիայի Քերնս քաղաքն ամբողջությամբ մթության մեջ է հայտնվել:

Բնության եզակի հրաշքը հնարավորություն են ունեցել տեսնել 60 հազար մարդ: Գրեթե 2 րոպե Լուսինը ծածկել է Արեւի սկավառակը: Արդյունքում` Երկրի վրա ստվեր է առաջացել` մոտ 150 կմ երկարությամբ: Հատուկ այդ երեւույթը տեսնելու համար Ավստրալիա են ժամանել հազարավոր զբոսաշրջիկներ, ինչը դրական ազդեցություն է ունեցել տուրիստական բիզնեսի զարգացման վրա:

Լողափեր դուրս եկած բազմաթիվ մարդկանց կոչ է արվել պաշտպանիչ ակնոց կրել` աչքերի այրվածքներ ստանալուց խուսափելու համար:

Հաջորդ անգամ յուրօրինակ երկնային  երեւույթին Ավստրալիայի բնակիչներն ականատես լինելու հնարավորություն կունենան 2028-ի հուլիսի 22-ին:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ