Աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունները.
Quacquarelli Symonds բրիտանական կրթական-ուսումնական հետազոտությունների ընկերությունը ներկայացրել է աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների վարկանիշային աղյուսակը:
Ցուցակը գլխավորել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը: Երկրորդը Լոնդոնի կայսերական քոլեջն է, որն առաջին անգամ Քեմբրիջի համալսարանի հետ նույն հարթության վրա է հայտնվում. երկուսն էլ կիսում են երկրորդ հորիզոնականը: Ահա այսպիսին է լավագույն ուսումնական հաստատությունների տասնյակը:
1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ,
2. Քեմբրիջի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ,
4. Հարվարդի համալսարան,
5. Օքսֆորդ և Լոնդոնի Համալսարանական քոլեջ,
7. Սթենֆորդի համալսարան,
8. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ,
9. Փրինսթոնի համալսարան,
10. Յելի համալսարան