ԱՄՆ-ն սպառնում է Եվրոպային

‘’Եվրոպան կարծես հոգնած Միացյալ նահանգների անդադար թելադրանքից, թե Ռուսաստանին պետք հալածել, պետք է մեկուսացնել. Մերկելը հայտնվում Ուկրաինայում և ամեն ինչ տանում է դեպի խաղաղ գործընթաց: Եվրոպական մամուլը ևս ողողվում է խաղաղության մասին հոդվածներով’’ – լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
Ըստ նրա հաղորդած տվայլների, Մերկելի այցի հաջորդ օրը Սաուդյան Արաբիայի արքան իր մոտ էր հրավիրել եվրոպական դեսպաններին: Պատճառը` վերջին շրջանում աշխարհին վտանգ հանդիսացող Իսլամական պետությունն է: Եվ արքան զգուշացրել է, որ մոտակա մեկ ամսում իսլամիստները իրենց գործունեությունը տեղափոխելու են Եվրոպայի տարածք:
‘’Ինչպես հայտնի է, իսլամական այս համակարգերը Միացյալ նահանգների հովանավորությամբ, ֆինանսավորվել են Քաթարի, Սաուդյան Արաբիայի, Էմիրադների, Բահրեյնի պետական և ազդեցիկ այլ համակարգերի կողմից’’- ասաց նա: Այն ստեղծվել է և կատարել են ինչ որ ֆունկցիա, այժմ նույնպես կատարում է, բայց Մանուչարյանը կարևորեց Եվրոպայի հասցեին հնչեցված սպառնալիքը, ինչից հետո. ‘’Գերմանիայի արտգործնախարարը հայտարարեց, որ Գերմանիան գնում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների և պետք է ամենասուր պատժամիջոցները իրականացնել’’:
Այսինքն պարզ է, որ ԱՄՆ հասավ իր նպատակին` Ռուսաստանը դարձավ մեկուսացված և Եվրոպան միացավ ԱՄՆ-ին` Ռուսաստանի դեմ պայքարում: