23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ստամբուլյան կոնվենցիա. Լեհաստանը լքում է Կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ եվրոպական կոնվենցիան. ԲիԲիՍի

Լեհաստանի արդարադատության նախարարը շաբաթ օրը հայտնել է, որ երկիրը դուրս է գալու պայմանագրից, որի նպատակն է՝ կանխել կանանց նկատմամբ բռնությունը:

Արդարադատության նախարար Զբիգնև Ժիոբրոն ասել է, թե այն փաստաթուղթը, որն հայտնի է Ստամբուլյան կոնվենցիա անվամբ, «վնասակար» է, քանի որ դպրոցներից պահանջվում է երեխաներին սովորեցնել գենդերի մասին: Նա ավելացրել է, որ երկրում վերջին տարիներին ներդրված բարեփոխումները կանանց համար բավարար պաշտպանություն են ապահովել:

Նախարար ժիոբրոն ասել էր, թե կառավարությունը երկուշաբթի պաշտոնապես սկսելու է պայմանագրից դուրս գալու գործընթացը: Լեհաստանում պայմանագիրը վավերացրվել է 2015 թվականին։  Արդարադատության նախարարը փաստել է, որ կոնվենցիան խախտել է ծնողների իրավունքները և «պարունակում է գաղափարական բնույթի տարրեր»:

Ըստ ԲիԲիՍի-ի հոդվածի՝ իշխող «Օրենք և Արդարություն» կուսակցությունը և նրա կոալիցիոն գործընկերները սերտորեն կապված են Կաթոլիկ եկեղեցուն, և, որ կառավարությունը խոստացել է նպաստել ավանդական ընտանեկան արժեքներին:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ, որ  վերընտրվել էր այս ամսվա սկզբին՝ քարոզարշավի ընթացքում ԼԳԲՏ համայնքի իրավունքների խթանումը բնորոշել էր՝ իբրև «գաղափարախոսություն», որն ավելի կործանարար է,  քան կոմունիզմը:

Հազարավոր մարդիկ, հիմնականում կանայք, ուրբաթ օրը դուրս էին եկել մայրաքաղաք Վարշավայի փողոցներ՝ Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու դեմ բողոքի ակցիայի շրջանակներում:

«Սրա նպատակն ընտանեկան բռնության օրինականացումն է»,- «Ռոյթերս» գործակալությանն ասել էր քաղաքում երթի կազմակերպիչ Մարտա Լեմպարտը:

Նյութը պատրաստեց 168.am-ը

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ