07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Աշակերտը դաժան ծեծի է ենթարկել 5-ամյա աղջնակին /ֆոտո/

ԱՄՆ-ում կինը դիմել է ոստիկանություն` հայտնելով, որ իր 5-ամյա դստերը դպրոցում դաժան ծեծի են ենթարկել: Նա ասել է, որ իր դստեր վրա աշակերտ է հարձակվել: Դեպքը տեղի է ունեցել դպրոցի մանկահրապարակում, տեղեկացնում է The New York Daily News-ը:

Էվելինի մայրը երեխայի լուսանկարները տեղադրել է Ֆեյսբուքում, որտեղ երեւում է փոքրիկի դեմքի վնասվածքները: Ոստիկանությունը, սակայն, չի շտապում քրեական գործ հարուցել, դպրոցի տնօրինությունն էլ պնդում է, որ Էվելինը դժբախտ պատահարի զոհ է դարձել, նրան ոչ ոք չի ծեծել:

Ուսուցիչներն ասում են, որ երեխան պատահաբար վայր է ընկել ու հարվածել դեմքը, սակայն աղջկա մայրը վստահ է, որ իր աղջկան դաժան ծեծի են ենթարկել, ոտքերով հարվածել են դեմքին, իսկ ուսուցիչները նման վարկած են առաջ քաշում, քանի որ անփութորեն երեխաներին միայնակ են թողել:

Քանի որ ոստիկանությունը հակված է դպրոցի տնօրինությանը հավատալ, Էվելինի մայրը Ֆեյսբուքում հատուկ էջ է բացել` կոչ անելով մարդկանց օգնել իրեն պայքարելու ապօրինության դեմ: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ