Կործանված ինքնաթիռի եւս 9 զոհի մարմին է տեղափոխվել Մալայզիա
Ուկրաինայում մալայզիական Boeing777-ի կործանման հետեւանքով մահացած եւս 9 անձի մարմին է տեղափոխվել Մալայզիա հատուկ չվերթով, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Մարմինները տեղափոխող ինքնաթիռը Կուալա Լումպուր է ժամանել Ամստերդամից: Ինքնաթիռը դիմավորել են Մալայզիայի վարչապետ Նաջիբ Ռազակը կնոջ հետ: Արարողությանը մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines ընկերությանը պատկանող ուղեւորափոխադրող ինքնաթիռը կործանվել էր 2014 թվականի հուլիսի 17-ին, Ուկրաինայի տարածքում: Ինքնաթիռում 280 ուղեւոր եւ անձնակազմի 15 անդամ կային, նրանք բոլորը կործանման արդյունքում մահացել էին: