24 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ցավակցել է վարչապետը

     Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պետական խորհրդի նախագահ Լի Կեցյանին՝ Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային կորուստների եւ ավերածությունների կապակցությամբ:

“Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Չինաստանի Յուննան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով բազմաթիվ մարդկային զոհերի եւ ավերածությունների կապակցությամբ:

    Մենք կիսում ենք Ձեր վիշտը եւ մեր կարեկցանքը հայտնում զոհվածների ընտանիքներին՝ ցանկանալով նրանց համբերություն եւ տոկունություն”, – նշված է ՀՀ վարչապետի ցավակցական ուղերձում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ