04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Օդերեւութաբաններին կպատժեն սխալ կանխատեսումների համար

Հոլանդացի օդերեւութաբաններին, ովքեր սխալ կանխատեսումներ կտան, կպատժեն: Նման նախաձեռնությամբ են հանդես գալիս Հուկ-վան-Հոլանդ նավահանգստի քաղաքային խորհրդի ներկայացուցիչները, որոնց կարծիքով` սխալ կանխատեսումները բացասաբար են ազդում տուրիստական բիզնեսի վրա:

Քաղխորհրդի դժգոհության պատճառ են  դարձել հատկապես նախորդ շաբաթվա կանխատեսումները: “KNMI” օդերեւութաբանական գործակալությունը, որի տվյալներից օգտվում են հոլանդական հեռուստաալիքները եւ թերթերը, հայտարարել է, որ ողջ շաբաթ երկրի տարածքում անձրեւ եւ որոտ կլինի: Իրականում, անձրեւ գրեթե չի եղել, հակառակը` ողջ շաբաթ արեւոտ եւ պայծառ եղանակ է եղել:

Սխալ կանխատեսումը վատ է ազդել հյուրանոցային բիզնեսի վրա, քանի որ շատ զբոսաշրջիկներ չեն ցանկացել անձրեւոտ եղանակին հանգստի մեկնել:

“KNMI” գործակալությունը հայտնել է, որ հեռուստաընկերությունները եւ թերթերը, որոնք իրենցից են վերցնում նախնական տվյալները` իրենց կանխատեսումները կազմելու համար, իրենք էլ պատասխանատու են նրա համար` կանխատեսումները ճիշտ կլինեն, թե` ոչ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ