Ազգությամբ քուրդ Ֆուադ Մասումը ընտրվել է Իրաքի նախագահ

Իրաքի խորհրդարանը երկրի նոր նախագահ է ընտրել ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ Ֆուադ Մասումին:
Իրաքցի քաղաքական գործիչները փորձում են կառավարություն ձեւավորել արմատական իսլամիստների ու սուննի գրոհայինների դաժան ճնշման եւ սպառնալիքների պայմաններում:
Մինչեւ օգոստոսի կեսերը կողմերը պետք է որոշեն շիաների ներկայացուցչին, որը կզբաղեցնի վարչապետի պաշտոնը:
Գործող վարչապետ Նուրի Ալ Մալիքին հայտարարել է, որ ինքը ցանկանում է պահպանել պաշտոնը՝ չնայած հրաժարականի պահանջին, որը հնչում է ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: