ԱՄՆ-ն ապացույցներ չի գտել Boeing-ի կործանման Ռուսաստանի մասնակցության վերաբերյալ

ԱՄՆ հետախուզությունը հայտարարել է, որ իրենք ապացույցներ չունեն Malaysia Airlines ավիաընկերության օդանավի կործանման մեջ Ռուսաստանի կառավարության անմիջական ներգրավվածության մասին` հաղորդում է Interfax-ը:
Նրանք նշել են, որ ուղևորատար ինքնաթիռը հավանաբար հրթիռակոծվել է Արևելյան Ուկրաինայում ռուսների կողմից աջակցություն վայելող անջատողականների կողմից:
ԱՄՆ հետախուզության ներկայացուցիչների խոսքերով՝ իրենք չգիտեն, թե արդյոք ռուսներ եղել են հրթիռակոծմանը մասնակցած անձանց թվում, և արդյոք այդ անձնակազմը պատրաստված է եղել Ռուսաստանում:
Բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է նաև, որ ամենահավանական բացատրությունն այն է, որ օդանավը կործանել են սխալմամբ: