ԱՄՆ-ն և Եվրոպական մի շարք ավիաընկերություններ դադարեցնում են չվերթները դեպի Իսրայել

ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից: Ռուսական ավիափոխադրողներ Трансаэро-ն և Аэрофлот-ը ևս դադարեցրել են իրենց չվերթները: Այս մասին գրված է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ում:
Ըստ աղբյուրի Թել Ավիվ չվերթները դադարեցրել են նաև ֆրանսիական Air France-ը, ավստրիական Austrian Airlines-ը, շվեյցարական Swiss Airlines-ը, գերմանական Lufthansa-ն, հոլանդական KLM-ը և կանադական Air Canada-ն:
Տեղեկացնենք, որ նախօրեին Թել Ավիվի միջազգային օդանավակայանի մերձակայքում պաղեստինյան հրթիռ էր ընկել:
Լուսանկարը` ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի: