Մի շարք ավիաընկերություններ դադարեցրել են Ուկրաինայի տարածքով թռիչքները

Մալայզիական Boeing ինքնաթիռի կործանումից հետո ռուսական ավիաընկերությունները դադարեցրել են թռիչքները Ուկրաինայի օդային տարածքով` այս թվում և ’’Աէրոֆլոտ’’, ‘’Տրանսաէրոն’’ ավիաընկերությունները: Այս մասին հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Turkish Airlines ընկերությունը նույնպես դադարեցրել է թռիչքները Ուկրաինայի տարածքով:
Գերմանական Lufthansa-ն հայտարարել է, որ ընկերության ինքնաթիռները թռիչքներ չեն իրականացնելու Ուկրաինայի արևելքում: Նման որոշում են կայացրել նաև ԱՄՆ իշխանությունները արգելելով թռիչքները Ուկրաինայի արևելյան հատվածով:
Հիշեցնենք, երեկ երեկոյան Դոնեցկի շրջանում կործանվել մալայզիական Boeing ինքնաթիռը, որտեղ եղել է 298 մարդ. բոլորը զոհվել են: